Մեդվեդևը հայտարարել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i190034-Մեդվեդևը_հայտարարել_է_որ_Իլոն_Մասկը_կդառնա_ԱՄՆ_նախագահ
Դմիտրի Մեդվեդևը 2023թ. հավանական իրադարձությունների թվում կանխատեսել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 04:44 Asia/Tehran
  • Մեդվեդևը հայտարարել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ

Դմիտրի Մեդվեդևը 2023թ. հավանական իրադարձությունների թվում կանխատեսել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ:

Newsweek-ի հաղորդմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրիյ Մեդվեդևը երկուշաբթի օրն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է 2023 թվականի համար իր 10 կանխատեսումների ցուցակը։
Ցուցակում կանխատեսվել են նավթի գները, Եվրամիության փլուզումը և ամերիկյան քաղաքացիական պատերազմը:
Մեդվեդևը կանխատեսել է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը կհանգեցնի Կալիֆորնիայի և Տեխասի անկախացմանը և Տեխաս-Մեքսիկա միութենական նահանգի ստեղծմանը։Նա նաև նշել է, որ Tesla-ի հիմնադիր և Twitter-ի գործադիր տնօրեն Մասկը կհաղթի նախագահական ընտրություններում։