Մեդվեդևը հայտարարել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ
Դեկտեմբեր 27, 2022 04:44 Asia/Tehran
Դմիտրի Մեդվեդևը 2023թ. հավանական իրադարձությունների թվում կանխատեսել է, որ Իլոն Մասկը կդառնա ԱՄՆ նախագահ:
Newsweek-ի հաղորդմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրիյ Մեդվեդևը երկուշաբթի օրն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է 2023 թվականի համար իր 10 կանխատեսումների ցուցակը։
Ցուցակում կանխատեսվել են նավթի գները, Եվրամիության փլուզումը և ամերիկյան քաղաքացիական պատերազմը:
Մեդվեդևը կանխատեսել է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը կհանգեցնի Կալիֆորնիայի և Տեխասի անկախացմանը և Տեխաս-Մեքսիկա միութենական նահանգի ստեղծմանը։Նա նաև նշել է, որ Tesla-ի հիմնադիր և Twitter-ի գործադիր տնօրեն Մասկը կհաղթի նախագահական ընտրություններում։
Պիտակ