Պեսկով. Բանակցություններում Ռուսաստանը երբեք չի հետևում ուրիշների պայմաններին
https://parstoday.ir/hy/news/world-i190040-Պեսկով._Բանակցություններում_Ռուսաստանը_երբեք_չի_հետևում_ուրիշների_պայմաններին
Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բանակցություններում չի հետևում ուրիշների պայմաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 05:30 Asia/Tehran
  • Պեսկով. Բանակցություններում Ռուսաստանը երբեք չի հետևում  ուրիշների պայմաններին

Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բանակցություններում չի հետևում ուրիշների պայմաններին:

Sputnik-ի փոխանցմամբ՝ պատասխանելով «Կիևի պայմաններով բանակցություններ վարելու Մոսկվայի պատրաստակամության մասին» հարցին, Պեսկովն ասել է. «Ռուսաստանը երբեք չի հետևել ուրիշների պայմաններին և որոշումներ է կայացնում միայն իր նպատակների և ողջախոհության հիման վրա»:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն առաջարկել էին մինչև փետրվարի վերջ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ, կազմակերպությունում անցկացնել «խաղաղության հանդիպում»:
Սակայն ուկրաինացիները նշել էին, որ Ռուսաստանը հանդիպմանը կարող է մասնակցել միայն «անհապաղ միջազգային դատավարությունից» հետո: Ուկրաինան նաև պահանջել է Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից, սակայն կազմակերպության կանոնադրության համաձայն դա անհնար է, քանի որ Մոսկվան ԱԽ-ում ունի վետոյի իրավունք:
Ուկրաինայի ԱԳՆ կայքում երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Ուկրաինան ՄԱԿ անդամ երկրներին խնդրում է վերանայել կազմակերպության կանոնադրությունը՝ կապված ՌԴ անդամակցության օրինականության հետ և այդ երկրին հեռացնել ԱԽ-ից և կասեցնել ՄԱԿ-ին այդ ե րկրի անդամակցությունը»: