Ռուսաստանը նոր ռազմավարություն է մշակել Լուգանսկի ճակատում
https://parstoday.ir/hy/news/world-i190272-Ռուսաստանը_նոր_ռազմավարություն_է_մշակել_Լուգանսկի_ճակատում
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր ամփոփագրում ասվում է, որ ռուսական զորքերը, կարծես, վճռական գործողությունների են պատրաստվում Լուգանսկի մարզում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 15:44 Asia/Tehran
  • Ռուսաստանը նոր ռազմավարություն է մշակել Լուգանսկի ճակատում

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր ամփոփագրում ասվում է, որ ռուսական զորքերը, կարծես, վճռական գործողությունների են պատրաստվում Լուգանսկի մարզում։

Ռուսները շարունակում են Լուգանսկ տեղափոխել տեխնիկա և կենդանի ուժ, ներառյալ օդուժի ստորաբաժանումներ, որոնք դուրս են բերվել Խերսոնի մարզի Դնեպրի աջ ափից: 

ISW-ի վերլուծաբանները նաև նշում են, որ Լուգանսկի մարտերում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է տերմոբալիկ հրետանային արկեր: Բացի այդ, դեկտեմբերի 26-ին ուկրաինական հետախուզությունը հայտնել էր Ռուսաստանի արևմտյան ռազմական շրջանի նոր հրամանատարի նշանակման մասին։