Գերմանիայում փախստականների վրա իրականացվող հարձակումների աճ է գրանցվել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիյերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրում փախստականների վրա իրականացվող հարձակումների աճ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը: «Արդեն 2015թ. փախստականների և նրանց տեղավորման ճամբարների վրա հարձակումների թիվն աճել է հինգ անգամ՝ 199 դեպքերից 1031-ի հասնելով:
2016թ. առաջին ամիսների ընթացքում իրավիճակը կրկին վատթարացել է: Հունվար ամսից փախստականների ճամբարների վրա հարձակումների 449 դեպք է գրանցվել, որոնցից 82-ը բռնության կիրառմամբ: Ճամբարների վրա իրականացված հարձակումներից բացի փախստականների դեմ 654 հանցագործության դեպք է գրանցվել, որոնցից 107-ը՝ բռնության կիրառմամբ », - հայտարարել է Գերմանաիայի ներքին գործերի նախարարը: Նախարարի խոսքով՝ միգրացիոն ճգնաժամը ապակառուցողական գործողությունների ալիք հրահրեց և բռնության կիրառման համար նվազեցրեց հոգեբանական խոչընդոտը:
Ankakh.com
28/5/2016