Հունվար 04, 2023 17:00 Asia/Tehran
  • Ֆրանսիան աջակցել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին ավելի արագ միանալուն

Ֆրանսիայի նախագահը աջակցել է Ֆինլանդիայի և Շվեդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) ավելի արագ միանալուն:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի նախագահ Էմանուել Մակրոնը  երեքշաբթի օրը Ելիսեյան պալատում Շվեդիայի վարչապետ  Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հնարավորինս շուտ միանան Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ):

2022 թվականի փետրվարից Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո,  Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսի 18-ին: Մինչ այժմ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ 30 երկրներից 28-ը համաձայնել են,որ այդ երկրները միանան դաշինքին:

Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ անդամներն են, որոնք չեն համաձայնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ իրենց պայմանները չկատարելու պատճառով։

Պիտակ