ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i190700-ՌԴ_և_Թուրքիայի_նախագահները_հեռախոսազրույց_են_անցկացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2023 12:51 Asia/Tehran
  • ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ հարցեր, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Սիրիան։

Էրդողանը Պուտինին հայտնել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի ձևավորման կոնկրետ քայլերի վրա կենտրոնանալու մասին։

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության թեմային՝ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է երկխոսության խթանման նախաձեռնությունների դրական արդյունքները։

Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերին պետք է աջակցել ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ։

Խոսելով Սիրիայից՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքների համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը պետք է կառուցողական դիրքորոշում ընդունի և մի շարք քայլեր իրականացնի քաղաքական մակարդակում: