Մեկնաբանություն՝ Թուրքիայի բանակը շարունակում է Իրաքի և Սիրիայի դեմ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i192774-Մեկնաբանություն_Թուրքիայի_բանակը_շարունակում_է_Իրաքի_և_Սիրիայի_դեմ_հարձակումները
Փետրվարի 4-ին Իրաքի ու Սիրիայի վրա թուրքական բանակի հարձակումների ընթացքում ՔԲԿ -ի և Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (ՅՓԳ)-ի չորս անդամներ:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Փետրվար 05, 2023 11:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Թուրքիայի բանակը շարունակում է Իրաքի և Սիրիայի դեմ հարձակումները

Փետրվարի 4-ին Իրաքի ու Սիրիայի վրա թուրքական բանակի հարձակումների ընթացքում ՔԲԿ -ի և Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (ՅՓԳ)-ի չորս անդամներ:

Ամեն անգամ, երբ Թուրքիայի բանակը հարձակվում է հյուսիսային Սիրիայի և Իրաքի վրա, հայտարարում է, թե սպանել է ՔԲԿ-ի և ՅՓԳ-ի մի շարք ուժերի: Սակայն երբ անցած հուլիսին Դոհուկի վրա Թուրքիայի բանակի դաժան հարձակման հետևանքով զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ։ Բաղդադի կառավարությունը, Արաբական լիգայն և տարածաշրջանի երկրները կոշտ են արձագանքել Իրաքի խաղաղ բնակավայրերի վրա Թուրքիայի բանակի հարձակումներին:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Սալեմ Ալ-Անքաբին հայտարարել է խորհրդարանի արտակարգ նիստ անցկացնելու նպատակով ստորագրահավաքի մասին՝ ուսումնասիրելու Դոհուկի վրա Թուրքիայի հարձակումը:
Պատգամավորն ասել է.« Մենք սպասում ենք այս հանդիպման անցկացման համար անհրաժեշտ թվի համալրմանը»։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբու ալ Ղայթը նույնպես դատապարտել է Թուրքիայի հարձակումը Իրաքի Դոհուկ նահանգի զբոսաշրջային կենտրոնի վրա և այն համարել միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքի ակնհայտ խախտում։
Ահմադ Աբու ալ Ղայթի խոսնակը ևս հայտարարել է.«Արաբական լիգան հովանավորում է Իրաքին և դատապարտում յուրաքանչյուր ագրեսիա, կամ արաբական որևէ երկրի ինքնիշխանության խախտում: Թուրքիան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում պետք է պահպանի բարիդրացիության սկզբունքը և զերծ մնա որևէ պատրվակով արաբական երկրներում ռազմական գործողություններ իրականացնելուց»։
Հարկ է նշել, որ Անկարայի կառավարության պաշտոնյաները, ՔԲԿ-ի դեմ պայքարի և Սիրիայից ու Իրաքից ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը կանխելու պատրվալով, բազմիցս բարձրացրել են Սիրիայի տարածքում երեսուն կիլոմետր խորությամբ անվտանգության գոտու ստեղծման հարցը, սակայն Դամասկոսն ամեն անգամ դեմ է արտահայտվել այս պահանջին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում, Թուրքիայի բանակայինները նույն պատրվակով բազմիցս հարձակվել են Հյուսիսային Իրաքի և Սիրիայի վրա՝ պատճառելով աննախադեպ մարդկային և տնտեսական կորուստներ։ Հյուսիսային Իրաքի և Սիրիայի վրա Թուրքիայի բանակի անօրինական հարձակումները շարունակվում են մի իրավիճակում, երբ Բաղդադն ու Դամասկոսը բազմիցս դատապարտել են այդ հարձակումները, հայտարարելով, որ դրանք համարում են Իրաքի և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։
Սակայն ստեղծված իրավիճակում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս կապակցությամբ կառուցողական դեր խաղալու փոխարեն, գերադասել է լռել և Սիրիայում ու Իրաքում իր օգուտները քաղել։ Հատկանշական է, որ Թուրքիան պնդում է, որ ցանկություն ունի Իրաքի կառավարության հետ համաձայնության գալ՝ այս երկրում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ։
Ի հակազդեցություն Անկարայի պաշտոնյաների նման դիրքորոշումների, Իրաքի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի հետ որևէ համաձայնություն կամ օրինավոր հիմք, որն այդ երկրին թույլ կտա ներխուժել Իրաք:
Չնայած այս փաստերին, թվում է՝ Թուրքիայի պետական պաշտոնյաները, կարծելով, թե իրենք աշխարհի գերտերությունն են, օգտվել են տարածաշրջանի որոշ երկրներում, հատկապես Սիրիայում և Իրաքում տիրող քաոսային իրավիճակից։
Ակնհայտ է, որ Անկարայի իշխանությունների այս արարքն անպատասխան չի մնալու տարածաշրջանի երկրների կողմից: Մասնավորապես, զգալիորեն և անփոխարինելի ձևով ավելանում են Սիրիային և Իրաքին հասցված մարդկային և տնտեսական վնասները։ Այս առումով նույնիսկ սիրիացի և իրաքցի քաղաքական գործիչները բազմիցս հանդես են եկել սպառնալից հայտարարություններով: