Լոնդոնի հրեաները մասնակցել են Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին
https://parstoday.ir/hy/news/world-i192844-Լոնդոնի_հրեաները_մասնակցել_են_Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույցին
Մեծ Բրիտանիայում բնակվող հարյուրավոր հրեաներ հավաքվել են Լոնդոնում Սիոնսիտական ռեժիմի դեսպանատան դիմաց՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումների դեմ։
(last modified 2026-02-09T14:58:15+00:00 )
Փետրվար 06, 2023 11:41 Asia/Tehran

Մեծ Բրիտանիայում բնակվող հարյուրավոր հրեաներ հավաքվել են Լոնդոնում Սիոնսիտական ռեժիմի դեսպանատան դիմաց՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության, այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումների դեմ։

Ցուցարարները կոչ են արել «պահպանել ժողովրդավարությունը» Իսրայելում և մտահոգություն հայտնել, որ Նեթանյահուի կառավարությունը կկործանի ժողովրդավարությունը:
Բողոքի ցույցն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում անցկացված նմանատիպ 18 ցույցերին զուգահեռ: 
Թել Ավիվում նույնպես ամեն շաբաթ օր տասնյակ հազարավոր սիոնիստներ բողոքի ցույց են անցկացնում Նեթանյահուի դեմ: 
Շաբաթ օրը, հարյուր հազարավոր սիոնիստ ավանաբնակներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու Նեթանյահուի կառավարության ծայրահեղականության ևԳոլանում իրականացվող  անօրինական գործողությունների դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի ցույցերը շարունակելու են  մինչև «Լիքուդ» կուսակցության և դրա դաշնակիցների տապալվելը։