Իրանը պահանջել է լիովին չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i193350-Իրանը_պահանջել_է_լիովին_չեղարկել_Սիրիայի_նկատմամբ_սահմանված_պատժամիջոցները
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ չեղարկել ՍԻրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնությունը հասցնել այդ երկրի ժողովրդին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 13, 2023 11:12 Asia/Tehran
  • Իրանը պահանջել է լիովին չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ չեղարկել ՍԻրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնությունը հասցնել այդ երկրի ժողովրդին:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի կապակցությամբ Սիրիայի  հետ համերաշխության մասին հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը թվիթերյան գրառման մեջ նշել է. «Հայտարարությունն ընդգծում է Սիրիայի նկատմամբ սահմանված անօրինական ու միակողմանի պատժամիջոցները լիովին չեղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի հանարավոր լինի հումանիտար օգնությունը հասցնել այդ երկրի ժողովրդին»:
Փետրվարի 6-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում: Մեծ թվով երկրների ղեկավարներ ցավակցություն են հայտնել աղետի և դրա զոհերի կապակցությամբ: Սիրիային ու Թուրքիային տարբեր երկրների կողմից տրամադրվել է նաև հումանիտար և փրկարարական աօգնություն: 
Մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը վեց ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայում երկրաշարժից տուժածների համար: