Իրանը պահանջել է լիովին չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ չեղարկել ՍԻրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնությունը հասցնել այդ երկրի ժողովրդին:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի կապակցությամբ Սիրիայի հետ համերաշխության մասին հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը թվիթերյան գրառման մեջ նշել է. «Հայտարարությունն ընդգծում է Սիրիայի նկատմամբ սահմանված անօրինական ու միակողմանի պատժամիջոցները լիովին չեղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի հանարավոր լինի հումանիտար օգնությունը հասցնել այդ երկրի ժողովրդին»:
Փետրվարի 6-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում: Մեծ թվով երկրների ղեկավարներ ցավակցություն են հայտնել աղետի և դրա զոհերի կապակցությամբ: Սիրիային ու Թուրքիային տարբեր երկրների կողմից տրամադրվել է նաև հումանիտար և փրկարարական աօգնություն:
Մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը վեց ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայում երկրաշարժից տուժածների համար: