Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը 84 միլիարդ դոլարի վնաս է պատճառել
https://parstoday.ir/hy/news/world-i193424-Թուրքիայում_տեղի_ունեցած_երկրաշարժը_84_միլիարդ_դոլարի_վնաս_է_պատճառել
Թուրքական ընկերությունների և առևտրի համադաշնության կողմից վերջերս հրապարակված զեկույցում այս երկրում երկրաշարժի մեծ վնասի արժեքը գնահատվում է 84,1 միլիարդ դոլար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2023 17:15 Asia/Tehran

Թուրքական ընկերությունների և առևտրի համադաշնության կողմից վերջերս հրապարակված զեկույցում այս երկրում երկրաշարժի մեծ վնասի արժեքը գնահատվում է 84,1 միլիարդ դոլար։

Անցած երկուշաբթի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը հասել է 36 հազարի։ Այս երկրաշարժի հետևանքով ավերվել են նաև տասնյակ հազարավոր շենքեր։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից ութ օր անց, փլատակների տակ մնացած երկրաշարժից տուժածներին փրկելուց ուշադրությունը տեղափոխվել է դեպի ապաստան, սնունդ և հոգեբանական-սոցիալական օգնություն:

Թուրքական ընկերությունների և առևտրի համադաշնության զեկույցում, որին անդամակցում է ավելի քան 50 հազար ընկերություն, ասվում է, որ այս երկրում երկրաշարժից 84 միլիարդ դոլարի հասնող վնասների կանխատեսման համաձայն՝ 70,8 միլիարդ դոլար նկատի է առնվել ավերված շենքերի վերակառուցման համար, 10,4 մլրդ դոլարը նախատեսված է փոխհատուցելու ազգային եկամտի կորուստը, իսկ 2,9 մլրդ դոլարը՝ երկրաշարժից հետո կորցրած աշխատանքային օրերի կորստի համար։

Թուրքական ընկերությունների և առևտրի համադաշնության հայտարարության համաձայն՝ այս երկրում երկրաշարժից վնասների հետ կապված հիմնական ծախսերը կներառեն բնակարանների, էներգակիրների հաղորդման գծերի, ենթակառուցվածքների վերակառուցումը, ինչպես նաև հարյուր հազարավոր անօթևանների համար ապաստան տրամադրելը։