ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն այլ պետությունների հետ առևտրի հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i19369-ԵԱՏՄ_երկրների_ղեկավարներն_Աստանայում_կքննարկեն_այլ_պետությունների_հետ_առևտրի_հարցերը
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության և այլ պետությունների հետ առևտրի իրականացման հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2016 11:28 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն այլ պետությունների հետ առևտրի հարցերը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության և այլ պետությունների հետ առևտրի իրականացման հարցերը:

Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:  «Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ առևտրային համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նախատեսվում է, որ Խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: