Գայլի հետ ընկերության վերջը. Սիոնիստ փրկարարները գողացել են թուրքական ձեռագրերը
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիոնիստական ռեժիմի կողմից թուրքական Մարաշի երկրաշարժից տուժած շրջաններ ուղարկված փրկարար-օգնության խումբը գողացել է պատմական ձեռագրեր և դրանք տեղափոխել Թել Ավիվ:
Թուրքական «Խաբլեր» լրատվական կայքը հայտնում է, որ Սիոնիստական ռեժիմի փրկարար խմբի անդամ Զաքան երկու դար առաջ թվագրված և Թուրքիայի Անտիոք հրեական տաճարում պահվող «Եսթեր» գրքից էջեր է տեղափոխել Թել Ավիվ:
Փրկարար խմբի ղեկավար Հայիմ Ութմազջինը հաստատել է այս լուրը և ասել. «Հպարտ եմ, որ կարողացել եմ փրկել այս կարևոր պատմական փաստաթուղթը և վստահ լինել, որ Թուրքիայի Անտիոքի հրեական փոքրամասնության այս ժառանգությունը կմնա նույնիսկ երկրաշարժից հետո»:
Սոցցանցերում թուրք քաղաքացիների մեծ արձագանքից հետո այդ եչկրի հրեական փոքրամասնությունը հայտարարել է, որ ձեռագիրը հետ է վերադարձվել: