Աֆրիկայում մեկնարկել են Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Չինաստանի ռազմածովային վարժանքները
(last modified Wed, 22 Feb 2023 13:45:18 GMT )
Փետրվար 22, 2023 17:15 Asia/Tehran
  • Աֆրիկայում մեկնարկել են Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Չինաստանի ռազմածովային վարժանքները

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) տեղի է ունեցել Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Չինաստանի եռակողմ ռազմածովային վարժանքների բացման արարողությունը։

 Այդ մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունն:

«Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Ռիչարդս Բեյ նավահանգստում տեղի է ունեցել եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, պաշտպանության հարավաֆրիկյան ազգային ուժերի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը», - հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, Չինաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Լի Յույցզեն, ՀԱՀ-ի միացյալ հրամանատարության պետի տեղակալ, դերծովակալ Բուբելե Մհլանան և այլ պատվավոր հյուրեր: Որպես դիտորդ զորավարժություններին ներկա կլինեն Բրազիլիայի ռազմածովային ուժերը։

Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Եվմենովն իր շահագրգռվածությունն է հայտնել չինացի և հարավաֆրիկյան նավաստիների հետ ռազմածովային համագործակցության ամրապնդման հարցում։ Ռուսական նավատորմից վարժանքներում գործի կդրվի «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, որն առաջին հեռահար նավարկությունն է իրականացնում գերձայնային «Ցիրկոն»  հրթիռներով, և Հյուսիսային նավատորմի «Կամա» լցանավը։

Չինաստանի ռազմածովային ուժերը ներկայացված են «Ժնչժաո» ֆրեգատով, «Հուայնան» Էսկադրային ականակիրով և «Կեկեսիլիհու» նավով, ՀԱՀ-ի ռազմածովային ուժերը՝ «Մենդի» ֆրեգատով։

Զորավարժությունների ակտիվ մասը տեղի կունենա փետրվարի 25-ից 27-ը։

Երեք երկրների նավաստիները կիրականացնեն համատեղ հրետանային հրաձգություններ, կկատարելագործեն մարտավարական զորաշարժերի տարրերը, խմբերի գործողությունները գրավված նավի զննման և ազատ արձակման ժամանակ, օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկված նավին, ինչպես նաև հետ կմղեն պայմանական գրոհները օդային հարձակման միջոցներով:

armenpress.am