Ադրբեջանցի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու
https://parstoday.ir/hy/news/world-i194436-Ադրբեջանցի_պատգամավոր_Ռամին_Մամեդովը_նշանակվել_է_Լեռնային_Ղարաբաղի_հետ_կապերի_պատասխանատու
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2023 09:57 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու

Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտի 1-ին Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի շտաբում՝ Լեռնային Ղարաբաղի «հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։

«Հանդիպմանը մասնակցել է Բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ներառված են  Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության  եւ AzerGold  ՓԲԸ փորձագետները։

Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները շարունակվում են», - գրում են լրատվամիջոցները։

news.am