Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i195480-Աշխարհում_կոկաինի_արտադրությունը_հասել_է_ռեկորդային_մակարդակի._ՄԱԿ
Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ դրա պահանջարկը վերականգնվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումներից հետո, ասվում է կոկաինի մասին ՄԱԿ-ի գլոբալ զեկույցում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 17, 2023 09:10 Asia/Tehran
  • Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ

Աշխարհում կոկաինի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ դրա պահանջարկը վերականգնվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված սահմանափակումներից հետո, ասվում է կոկաինի մասին ՄԱԿ-ի գլոբալ զեկույցում:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչությունը, 2020-2021 թվականներին կոկայի աճեցման մակարդակն աճել է 35 տոկոսով եւ հասել ռեկորդային մակարդակի։ 

Հետազոտության արդյունքները վկայում են արեւմտյան եւ կենտրոնական Աֆրիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության նոր կենտրոնների ի հայտ գալու մասին, հաղորդում է BBC-ը:  

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան կոկաինի սպառման խոշորագույն շուկաներն են, որին հաջորդում են Հարավային եւ Կենտրոնական Ամերիկան եւ Կարիբյան ավազանի երկրները:

Զեկույցում նշվում է նաեւ, որ կորոնավիրուսային համավարակը կործանարար ազդեցություն է ունեցել թմրանյութերի շուկաների վրա, քանի որ միջազգային ճանապարհորդությունները խիստ սահմանափակ էին:

Կոկաինի պահանջարկը նվազել է, քանի որ գիշերային ակումբներն ու բարերը փակվել են:

Զեկույցում նաեւ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում զգալիորեն ավելացել է «արագ ծանրոցներում» կոկաինի առգրավման դեպքերի թիվը:

Իրավապահ մարմինների կողմից առգրավումների թիվը նույնպես աճում է, ընդ որում՝ ավելի արագ տեմպերով, քան արտադրությունը, ասվում է զեկույցում։

Զեկույցում նշվում են հետեւյալ հիմնական եզրակացությունները՝

Կոլումբիան նախկինի պես գերակշռում է ապօրինի շրջանառության երթուղիներում՝ չնայած Եվրոպա տանող ուղիները փոխվել են:

Մեքսիկական եւ Բալկանյան հանցավոր խմբավորումները տեղափոխվել են արտադրության կենտրոն՝ մատակարարումներին հասանելիություն ստանալու համար:

Կռեկ-կոկաինի օգտագործումն աճի միտում ունի Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Բելգիան, Ֆրանսիան եւ Իսպանիան:

Ուկրաինայում կոկաինի շուկան ընդլայնվել է, սակայն այս տարվա փետրվարին ռուսական զորքերի ներխուժումից հետո պահանջարկը կտրուկ նվազել է։

news.am