Շոյգուն և Աքարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Մարտ 23, 2023 14:01 Asia/Tehran
Շոյգուն և Աքարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Այսօր՝ մարտի 22-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է Gazeta.ru պարբերականը:
Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
tert.am
Պիտակ