Ուլյանովն ընդգծել է ՀԳՀԾ-ի իրագործումը վերսկսելու ԱՄՆ-ի կամքի բացակայությունը
Ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է Եվրոպական Եռյակի և ԱՄՆ-ի կամքի բացակայությունը՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների գործընթացն ավարտին հասցնելու համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ արեւմտյան կողմերը կորցրել են բանակցություններն ավարտելու կամքը:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Վիեննայի բանակցությունները դեռ փակուղում են, թվում է, թե դեռ հնարավորություն կա ավարտին հասցնելու բանակցային գործընթացը, բայց հավանականությունը շատ ցածր է»։
Ուլյանովի խոսքով, գործընթացի վերսկսմանը առաջին հերթին դեմ են ԱՄՆ-ը, ինչպես նաև Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան, որոնք կարծես կորցրել են միջուկային գործարքի իրագործումը վերսկսելու հետաքրքրությունը։
«Պաշտոնապես բանակցությունների սեղանին կա մի նախագիծ, որը նախատեսում է Իրանի աստիճանական վերադարձ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը և Իրանի դեմ ԱՄՆ անօրինական արտատարածքային պատժամիջոցների չեղարկումը».հավելել է նա: