Լավրովը կմեկնի Թուրքիա և Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի թեման
https://parstoday.ir/hy/news/world-i196296-Լավրովը_կմեկնի_Թուրքիա_և_Չավուշօղլուի_հետ_կքննարկի_Լեռնային_Ղարաբաղի_թեման
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2023 14:22 Asia/Tehran
  • Լավրովը կմեկնի Թուրքիա և Չավուշօղլուի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի թեման

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:

Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ փոխգործակցությունը և հեռանկարները այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը:

«Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի վերաբերյալ ընթացիկ իրավիճակի շուրջ»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ նախարարները նախատեսում են նաև մշակել տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցը:

armeniasputnik.am