Չինաստանը Եվրոպայից պահանջել է դիմակայել ԱՄՆ-ի անհիմն ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/world-i196388-Չինաստանը_Եվրոպայից_պահանջել_է_դիմակայել_ԱՄՆ_ի_անհիմն_ճնշումներին
ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Կոնգն անդամ երկրներին հորդորել է չտրվել Պեկինի հետ առևտրային հարաբերությունները նվազեցնելու ԱՄՆ-ի կոչերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 06:50 Asia/Tehran
  • Չինաստանը Եվրոպայից պահանջել է դիմակայել ԱՄՆ-ի անհիմն ճնշումներին

ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Կոնգն անդամ երկրներին հորդորել է չտրվել Պեկինի հետ առևտրային հարաբերությունները նվազեցնելու ԱՄՆ-ի կոչերին։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն փորձում է Եվրոպային ստիպել խզել հարաբերությունները Չինաստանի հետ: Սակայն եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, հայտարարել են, որ շարունակելու են Պեկինի հետ առևտրային հարաբերությունները:
ԵՄ պաշտոնյաները վերջերս զգուշացրել էին, որ Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու դեպքում, Չինաստանը պետք է պատրաստ լինի Բրյուսելի պատժամիջոցներին: 
Sputnik-ի փոխանցմամբ՝   Ֆու Կոնգն ուրբաթ օրը հայտարարել է. «Մենք իսկապես հուսով ենք, որ եվրոպական կառավարությունները և քաղաքական գործիչները կհասկանան իրենց շահը և  կդիմադրեն Միացյալ Նահանգների անտեղի ճնշումներին»։
Նշելով, որ Նիդերլանդները տեղի է տվել ԱՄՆ-ի ճնշմանը, չինացի դիվանագետը հավելել է. «Եվրոպական այն երկրները, որոնք խզում են  առևտրային հարաբերությունները  Չինաստանի պես մեծ ու բարգավաճ շուկայի հետ, իրենք իրենց են վնասում»: