Էրդողանը Բեռլինին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i19660-Էրդողանը_Բեռլինին_սպառնացել_է_հարաբերությունների_վատթարացմամբ_Հայոց_ցեղասպանությունը_ճանաչելու_դեպքում
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեսթագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 05:12 Asia/Tehran
  • Էրդողանը Բեռլինին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեսթագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը` նման ելույթով մայիսի 31-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գերմանիայի խորհրդարանը հուսիսի 2-ին քվեարկելու է Օսմանյան կայսրության տարածքում 1915-ի հայոց կոտորածները «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու և այն դատապարտելու մասին բանաձևի շուրջ:

Ինչպես գրում է պարբերականը` բանաձևի քվերակության հարցը իրարանցում է առաջացրել և Թուրքիայի հանդեպ հանրային զգոնության առիթ է դարձել Գերմանիայում: Քննադատները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրում են Անկարայի հետ մեղմ հարաբերությունները շարունակելու համար` չնայած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին:

Ըստ եվրոպացի քննադատների` Մերկելը նման քաղաքականություն է վարում` չկորցնելու համար Թուրքիայի համագործակցությունը Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի հարցը կարգավորելու հարցում: