ՄԱԿ-ը Բաքվին կոչ է արել դուրս գալ Լաչինի միջանցքից
https://parstoday.ir/hy/news/world-i196622-ՄԱԿ_ը_Բաքվին_կոչ_է_արել_դուրս_գալ_Լաչինի_միջանցքից
ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել հնարավորինս շուտ դուրս գալ Լաչինի միջանցքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2023 14:56 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Բաքվին  կոչ է արել դուրս գալ Լաչինի միջանցքից

ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել հնարավորինս շուտ դուրս գալ Լաչինի միջանցքից:

Հայկական աղբյուրների հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հինգ փորձագետներ երեկ հայտարարություն են տարածել,որում  Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը կոչ են արել  անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն  ապահովելու համար։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները նաև ընդգծել են, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, և այն ունի հումանիտար մեծ  արժեք։

Փորձագետներն ընդգծել են, որ այս ճանապարհի փակումը Լեռնային Ղարաբաղի  մոտ 120 հազար բնակիչների համար խնդիրներ է առաջացրել սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հարցում։

Այս հայտարարությունը ստորագրողները զգուշացրել են, որ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարացել է գազի հաճախակի անջատումների պատճառով,ինչը վտանգում է  բուժօգնության շարունակումը, իսկ ճանապարհի շարունակական փակումը   հանգեցնելու է հումանիտար աղետի այս տարածաշրջանում։