Շվեյցարիայում կբացվի աշխարհի ամենաերկար ավտոմոբիլային թունելը
https://parstoday.ir/hy/news/world-i19693-Շվեյցարիայում_կբացվի_աշխարհի_ամենաերկար_ավտոմոբիլային_թունելը
Շվեյցարիայում 20 տարվա շինարարությունից հետո հունիսի 1-ին պաշտոնապես կբացվի Սեն-Գոթարդի երկրորդ ավտոմոբիլային թունելը, հայտնում է The Wall Street Journal-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 09:07 Asia/Tehran
  • Շվեյցարիայում կբացվի աշխարհի ամենաերկար ավտոմոբիլային թունելը

Շվեյցարիայում 20 տարվա շինարարությունից հետո հունիսի 1-ին պաշտոնապես կբացվի Սեն-Գոթարդի երկրորդ ավտոմոբիլային թունելը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Այն կդառնա աշխարհի ամենաերկար թունելը՝ մոտ 56.3 կմ երկարությամբ եւ կմիացնի երկրի գերմանախոս եւ իտալախոս շրջանները, հայտնում է RNS-ը:

Թունելը կօգնի էապես կրճատել Ցյուրիխից Միլան ճանապարհորդությունների ժամանակը եւ կմեծացնի Ալպերով Եվրոպայի հյուսիսից հարավ մեկնող ուղեւորների թիվը:

Credit Suisse Group-ի գնահատմամբ՝ նախագծի արժեքը կազմել է 12.2 մլրդ շվեյցրակիան ֆրանկ կամ 12.3 մլրդ դոլար:

Թունելի բացման արարողությանը, որին ներկա է գտնվելու Շվեյցարիայի նախագահ Յոհանն Շնայդեր Ամմանը, հրավիրված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին: