Չինաստանում բազմահարկ հյուրանոց է այրվել
https://parstoday.ir/hy/news/world-i1975-Չինաստանում_բազմահարկ_հյուրանոց_է_այրվել
Չինաստանի Սիչուան նահանգի Սիչան քաղաքում հունվարի 31-ին բազմահարկ հյուրանոց է հրդեհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 19:02 Asia/Tehran
  • Չինաստանում բազմահարկ հյուրանոց է այրվել

Չինաստանի Սիչուան նահանգի Սիչան քաղաքում հունվարի 31-ին բազմահարկ հյուրանոց է հրդեհվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով China Plus News չինական աղբյուրը, բոցը տարածվել է հյուրանոցի բոլոր հարկերում:

Դեպի վայրում 10-ից ավել հրշեջ մարտական հաշվարկ է աշխատում: Տուժածների կամ զոհերի մասին հաղորդումներ դեռևս չկան:

Հայտնի է, որ շենքի առաջին հարկերում խանութներ են տեղակայված, իսկ վերին հարկերում` հյուրանոցային համարներ: