Ճապոնիայում ցույցեր են տեղի ունեցել Մեծ յոթնյակի հանդիպման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i197534-Ճապոնիայում_ցույցեր_են_տեղի_ունեցել_Մեծ_յոթնյակի_հանդիպման_դեմ
Ճապոնիայի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Մեծ յոթնյակի երկրների հանդիպման դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 16, 2023 16:35 Asia/Tehran
  • Ճապոնիայում ցույցեր են տեղի ունեցել Մեծ յոթնյակի  հանդիպման դեմ

Ճապոնիայի քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Մեծ յոթնյակի երկրների հանդիպման դեմ:

Մեծ յոթնյակի կազմում ընդգրկված են Ճապոնիան, Անգլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ճապոնացի ցուցարարները հավաքվելով Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի Կարուիզավա կայարանի մոտ, բողոքի ցույց են անցկացրել Մեծ յոթնյակի դեմ: 

Ճապոնիայում երկօրյա բանակցություններից հետո  Մեծ յոթնյակի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները չկարողացան վերջնաժամկետ սահմանել հանածո վառելիքի և ածխի օգտագործումը դադարեցնելու և մինչև 2050 թվականը ածխաթթու գազի վերացման նպատակներին հասնելու համար: