ԱՄՆ-ի սեյսմոլոգները Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ են կանխատեսում
https://parstoday.ir/hy/news/world-i198212-ԱՄՆ_ի_սեյսմոլոգները_Թուրքիայում_նոր_ուժգին_երկրաշարժ_են_կանխատեսում
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։Այս մասին գրում է Ermenihaber-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2023 18:50 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սեյսմոլոգները Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ են կանխատեսում

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաֆիզիկոսները երկրաշարժի գոտում հեռավար ստուգման մեթոդն օգտագործելով վերլուծել են հնարավոր երկրաշարժի հավանականությունը։Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հետազոտություններն  անցկացվել են Մալաթիայի նահանգի Փյութուրգե շրջանում, որտեղ ցանկացած պահի կարող են լինել ստորգետնյա ցնցումներ։

Հետազոտության արդյունքերի համաձայն տեկտոնական խզվածքի մի մասը մնում է արգելափակված և ապագայում հնարավոր է տեղի ունենա 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Սեյսմոլոգները, սակայն, չեն կարողացել նշել, թե երկրաշարժը երբ տեղի կունենա։

panorama.am