Աշխատավորների միջազգային օրյն Իտալիայում այրել են ԵՄ և ՆԱՏՕ-ի դրոշները
Աշխատանքի միջազգային օրը Եվրոպայում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր: Իտալիայում զայրացած ցուցարարներն այրել են ԵՄ և ՆԱՏՕ-ի դրոշները:
Հռոմում ցուցարարները բողոքել են Ուկրաինա զենք ուղարկելու և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու դեմ: Թուրին քաղաքում ցուցարարները ձեռքերում ունեցել են տիկիկներ և ծաղրել վարչապետ Ջորջիա Մելոնիին։
Երկրի հավարվում գտնվող Պոտենցա քաղաքում բանվորները դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Մելոնիի աջակողմյան կառավարության դեմ։
Անցյալ տարի Աշխատավորների միջազգային օրվա երթի ժամանակ հազարավոր իտալացի ցուցարարներ ՆԱՏՕ-ին ահաբեկիչ անվանելով, բողոքել են դաշինքի վարած քաղաքականության, Ուկրաինայի պատերազմին աջակցելու և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների դեմ:
Փարիզում ոստիկանությունը բռնություն է կիրառել ցուցարար աշխատավորների նկատմամբ:
Լուսանկարներում երևում է, որ չնայած մի քանի երկրների կողմից Ֆրանսիայում ցուցարարների նկատմամբ բռնությունների վերաբերյալ արտահայտած մտահոգությանը, այդ երկրի ոստիկանությունը շարունակում է բռնությունները:
Որոշ քաղաքական գործիչներ Ֆրանսիայում տեղի ունեցողը համեմատել են նոր հեղափոխության սկզբի հետ։