Մեկնաբանություն՝ Ֆրանսիան դատապարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
(last modified Sat, 06 May 2023 07:28:56 GMT )
Մայիս 06, 2023 10:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Ֆրանսիան դատապարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի օրը Ֆրանսիային պարտավորեցրել է տուգանք վճարել կալանքի պահին միգրանտ երեխայի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի» համար։

Այս դատավճիռը կայացել է այն բանից հետո, երբ Գվինեայից մի մայր բողոք է ներկայացրել Ֆրանսիայի կառավարության դեմ՝ կալանքի տակ եղած ժամանակ վատ վերաբերմունքի և Ֆրանսիայից իրեն արտաքսելու սպասումի պատճառով:

Գվինեացի մայրը և նրա յոթ ամսական ոսրդին, 2021 թվականին 9 օրով կալանքի տակ են եղել, երբ Բաս-Ռայն նահանգի տեղական իշխանությունները որոշել են նրանց արտաքսել Իսպանիա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նկատի առնելով կալանավորված երեխայի տարիքը, ստեղծված պայմանները և կալանքի տևողությունը, հայտարարել է, որ երեխան և նրա մայրը ենթարկվել են «անմարդկային վերաբերմունքի»։

Դատարանը Ֆրանսիային պարտավորեցրել է հայցվորին վճարել 19.000 եվրո (մոտ 20974 դոլար)։Ֆրանսիան երկար ժամանակ է ինչ կոպիտ և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների նկատմամբ, և սա այն եզակի դեպքերից է, երբ Փարիզի կառավարությունը դատապարտվում է այս հակամարդկային մոտեցման համար։

Եվրոպական երկրները, հատկապես Ֆրանսիան, ապաստան հայցողների նկատմամբ բացասական մոտեցում ունեն: Միգրանտները Եվրոպայում մշտապես առերեսվում են սառը և նույնիսկ դաժան վերաբերմունքի:

Այս կապակցությամբ, Ֆրանսիայի կառավարությունը, որը միշտ սառը վերաբերմունք է ցուցաբերել ապաստան հայցողների նկատմամբ, չնայած տեղյակ է հյուսիսային ափերում, հատկապես Կալեի շրջակայքում, ապաստան հայցողների թվի աճի մասին, որոնք նավով Բրիտանիա պետք է մեկնեն Լա Մանշի ջրանցքով, անտեսելով այդ հանգամանքին, կանաչ ազդանշան է տալիս ապաստան հայցողներին, այս վտանգավոր ճանապարհորդության համար:

Փարիզի նպատակն է ամեն կերպ ազատվել անօրինական ներգաղթյալներից ու ապաստան հայցողներից։ Ֆրանսիայում մարդու իրավունքների ոտնահարման ամենակարևոր դեպքերից մեկը Փարիզի կառավարության վերաբերմունքն է ապաստան հայցողների նկատմամբ: Այս առումով, 2021 թվականի ընթացքում Ֆրանսիայում ապօրինի ճամբարներում ապրող մեծահասակներն ու երեխաները բազմիցս են ենթարկվել խմբային տարհանման, ոստիկանության հետապնդումներին ու բռնաճնշումներին և մարդասիրական օգնության հասանելիության սահմանափակումներին:

Նաև Ֆրանսիայի Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովը դատապարտել է անօրինական ներգաղթյալների կենսապայմաններն ու իրավունքների խախտումը, ովքեր հաստատվել են Ֆրանսիայի հյուսիսում՝ Բրիտանիա հասնելու հույսով: Հարկ է նշել, որ երբ 2021 թվականին Լա Մանշի ջրանցքը հատող ապօրինի նավակների թիվը 2020 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է, և Ֆրանսիայի կառավարությունը քննադատել է նավակները այդ երկիր վերադարձնելու Բրիտանիայի ծրագիրը։

Ֆրանսիայի սահմանային ոստիկանությունն անօրինական գործողությամբ Իտալիայի հետ այս երկրի սահմանից արտաքսել է միգրանտներին, այդ թվում՝ ծնողազուրկ երեխաներին :Ֆրանսիայում ապաստան հայցողները, բացի ոստիկանության կողմից բռնության ենթարկվելուց, միշտ ենթարկվում են ծայրահեղական և ռասիստական խմբերի հարձակմանը և ոտնձգությունների, իսկ վերահսկող մարմինները համապատասխան գործողություններ չեն ձեռնարկում այս կապակցությամբ:

Այս հարցը բողոքի խիստ ալիք է բարձրացրել ոչ միայն Ֆրանսիայից դուրս, այլև երկրի ներսում։

Այս կապակցությամբ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ անօրինական ներգաղթյալներ, ապրիլի 29-ին, բողոքի քայլարշավ են կազմակերպել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում և բողոքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից ներգաղթի նոր օրինագծում նախատեսված փոփոխությունների դեմ։