Էրդողանը կարևորել է թուրքական բանակի անդրսահմանային միջամտողական գործողությունների շարունակումը
Թուրքիայի նախագահն ընդգծել է թուրք զինված ուժերի միջամտողական գործողությունները շարունակվելու անհրաժեշտությունը:
Շաբաթ օրը, թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի արտասահմանյան գործողությունը չի ավարտվել, և իրենք պարզապես սպասում են ճիշտ ժամանակին։
Թուրքական զինուժի միջամտողական գործողությունների պատմության մեջ բազմիցս գրանցվել է իրաքցի և սիրիացի խաղաղ բնակիչների սպանությունը։ Միայն 2022 թվականի նոյեմբերի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքի վրա թուրքական F-16 կործանիչների հարձակումների ժամանակ մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս սպանությունը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից։
Էրդողանը, ով մասնակցել է ուղիղ հեռուստատեսային ծրագրին, անտեսելով քննադատությունները ասել է. «Բոլոր ահաբեկիչները հավաքված են Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) և գործում են այնտեղից: Բայց այս տարածքն էլ նրանց վրա կավերենք»։
Որոշ դիտորդներ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վերջին շաբաթների հայտարարությունները, համահունչ են համարում, մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ Թուրքիայում անցկացված հարցումներից ստացված արդյունքների մեծ մասը վկայում է «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Էրդողանի պարտության մասին՝ «Ազգային կոալիցիայի» ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի դիմաց։