Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար. գերմանացի պատգամավոր
Հունիս 02, 2016 14:55 Asia/Tehran
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոլֆ Մյուտցենիխը, ելույթ ունենալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունից առաջ, հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր պատմության համար, հայտնում է Russia Today-ը:
«Մեր խնդիրն է նախնական փուլում կանխել Եվրամիությունում ավտորիտար միտումները: Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի Թուրքիա, որը պատասխանատվություն է կրում իր պատմության սև էջերի համար»,- հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Պիտակ