Էրդողանը հայտարարել է նախագահի պաշտոնը ժողովրդավարական ճանապարհով լքելու պատրաստակամության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i199376-Էրդողանը_հայտարարել_է_նախագահի_պաշտոնը_ժողովրդավարական_ճանապարհով_լքելու_պատրաստակամության_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե պարտվի մայիսի 14-ին նշանակված ընտրություններում․ գրում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 13, 2023 09:31 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է նախագահի պաշտոնը ժողովրդավարական ճանապարհով լքելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե պարտվի մայիսի 14-ին նշանակված ընտրություններում․ գրում է ՏԱՍՍ-ը։

 «Մենք Թուրքիայում եկանք իշխանության դեմոկրատական ​​ճանապարհով: Եթե մեր ժողովուրդն այլ բան որոշի, ապա մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար: Մենք օրինական կհամարենք ընտրությունների ցանկացած արդյունք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը ընտրություններից երկու օր առաջ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Միաժամանակ Էրդողանը վստահություն է հայտնել, որ «թուրք ազգը կաջակցի իրեն և իր «Արդարություն և զարգացում» կուսակցությանն այս կիրակի անցկացվելիք ընտրություններում»։ Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում են պետական ​​բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդները։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ը՝ գումարած մեկ ձայն։ Հակառակ դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։

factor.am