Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունը անճշտություններ է հայտնաբերել հազարավոր տեղամասերում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլու գլխավորած կուսակցությունը՝ , չորեքշաբթի (մայիսի 17-ին) հայտարարել է կիրակի օրը տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին։
Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեքի պնդմամբ` նախագահական ընտրությունների ամփոփման ընթացքում անճշտություններ են հայտնաբերվել տեղամասերից 2 հազար 269-ում, խորհրդարանականի դեպքում՝ 4 հազար 825-ում։ «Անճշտությունների ծավալը տատանվում է մեկից մինչև հարյուրավոր քվեների միջակայքում», - նշել է Էրքեքը։
Էրքեքը այնուհետև ընդգծել է, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ստուգելու է յուրաքանչյուր քվեաթերթիկ, նույնիսկ եթե դա չփոխի ընդհանուր արդյունքները։
Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49.51, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը։ Այդ երկրում կիրակի՝ մայիսի 28-ին, նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլը: