Չինաստանը կանչել է Ճապոնիայի դեսպանին՝ հակապեկինյան հռետորաբանության համար
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պեկինում Ճապոնիայի դեսպանին՝ Հիրոսիմայում G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի գործերին առնչվող հարցերի շուրջ հանրային կարծիքն ապակողմնորոշելու պատճառով:
Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը, Չինաստանում Ճապոնիայի դեսպան Հիդեո Տարումիին արտգործնախարարություն կանչելով, հայտարարել է, որ Չինաստանը չափազանց դժգոհ է G7-ի գագաթնաժողովում բարձրացված հարցերից և վճռականորեն հայտարարում է իր դժգոհությունը:
Չինաստանի փոխարտգործնախարարը Յոթնյակի խմբի անդամ երկրներին հորդորել է շարժվել հայտնի ցուցանիշներով և զերծ մնալ այլոց դիմակայելու համար բացառիկ դաշինքներ ստեղծելուց և այլ երկրներին վերահսկելուց:
Նա Ճապոնիայից պահանջել է ճիշտ պատկերացում կազմել Չինաստանի մասին և կիրառել անկախ ռազմավարություն և հավատարիմ մնալ երկու երկրների միջև ստորագրված չորս քաղաքական փաստաթղթերի սկզբունքներին։