Հաղթանակի դեպքում Էրդողանն առաջինը Ադրբեջան կայցելի. Չավուշօղլու
Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, ուր Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում։
Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մի՞թե արժե նման հարց տալ։ Ինչպե՞ս է ամեն անգամ լինում։ Մենք այցելում ենք երկու երկիր՝ Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», - ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,24 տոկոսը, ընդդիմության 7 կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը:
armeniasputnik.am