Թուրքիայի հուսահատությունը՝ վերականգնելու ԵՄ անդամակցության գործընթացի մասին
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ չի ակնկալում, որ մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ գործընթացի աշխուժացում տեղի կունենա։
Ռուսական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է. «Եվրամիության անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է։ Սակայն այժմ Անկարան կփորձի զարգացնել իր հարաբերությունները բոլոր երկրների, հատկապես Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների հետ»։
Չավուշօղլուն նաև տեղեկացրել է Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման լուծումը վերանայելու նպատակով։
Մայիսի 10-ին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել այս չորս երկրների արտգործնախարարների միջեւ՝ կապված սիրիական խնդրի եւ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման հետ։