Ռուսաստանը հյուրընկալում է 3,5 միլիոն ուկրաինացի փախստականների
https://parstoday.ir/hy/news/world-i200384-Ռուսաստանը_հյուրընկալում_է_3_5_միլիոն_ուկրաինացի_փախստականների
ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարը հայտնել է, որ վերջին մեկ տարում Ռուսաստան է մուտք գործել Ուկրաինայի ավելի քան երեքուկես միլիոն քաղաքացի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2023 14:09 Asia/Tehran
  • Ռուսաստանը հյուրընկալում է 3,5 միլիոն ուկրաինացի փախստականների

ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարը հայտնել է, որ վերջին մեկ տարում Ռուսաստան է մուտք գործել Ուկրաինայի ավելի քան երեքուկես միլիոն քաղաքացի։

Ռուսական  զորքերը փետրվարի 24-ից մտել են Ուկրաինայի տարածք՝ «Դոնեցկի» և «Լուգանսկի» շրջաններին աջակցելու նպատակով։

Ուկրաինայի արևելքում և հարավում գտնվող Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է 2022 թվականի սեպտեմբերին: Հանրաքվեի արդյունքում այդ շրջանները կցվեցին Ռուսաստանին: 

«Տասս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Վլադիմիր Կուլիշովն ասել է.- «Ռուսաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել՝ հեշտացնելու միլիոնավոր ուկրաինացիների մուտքը երկիր»։

Ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներում ուկրաինացիները ամիսներ տեւած ծանր մարտերից հետո կորցրեցին Բախմուտ քաղաքի վերահսկողությունը։ Բախմուտը տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն է Ուկրաինայի Դոնեցկում և Դոնբասի արդյունաբերական շրջանի մի հատվածում, որի բնակչության մեծ մասը ռուսախոս է:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցելու  վրա՝ անտեսելով   ուկրաինական հողում Ռուսաստանի դեմ պատերազմի սարսափելի հետևանքները: Մինչ այժմ երկու կողմից տասնյակ հազարավոր զինվորներ են զոհվել իսկ միլիոնավոր ուկրաինացի բնակիչներ տեղահանվել և հայտնվել են աշխարհի այլ  երկրներում: 

Ռուսաստանն ու Չինաստանը մի քանի անգամ խաղաղության առաջարկ են արել, սակայն  Կիևից և նրա կողմնակիցներից սառը պատասխան են ստացել։