Ամերիկյան վերլուծական կենտրոն. Աշխարհի ապադոլարիզացիայի գործընթացն անկասելի է
Նշելով, որ աշխարհում ապադոլարիզացիայի գործընթացն անկասելի է, ամերիկյան վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ աշխարհի երկրները ցանկություն են դրսևորում նվազեցնել դոլարից կախվածությունը:
Responsible Statecraft վերլուծական կենտրոնը հայտարարել է. «Հարավային կիսագնդի երկրները փորձում են դոլարին այլընտրանքներ գտնել և դրան զուգահեռ ապադոլարիզացիայի գործընթացն արագանում է»:
Ըստ ամերիկացի գիտնականների՝ համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ դոլարով պահուստների մասնաբաժինն աշխարհում 2011 թվականի 73%-ից նվազել է, 2023 թվականին հասնելով 58%-ի։
Անցյալ ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանեց, որ թշնամի երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ կառավարության քաղաքականությունը կարող է թուլացնել դոլարի դիրքերը։
Հաշվի առնելով, որ Վաշինգտոնը շարունակում է միակողմանիության քաղաքականությունը և Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, աշխարհի մի շարք տարածաշրջանային բլոկներ սկսել են մտածել դոլարի փոպարեն այլ արժույթ կիրառելու մասին:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը դոլարը որպես լծակ է կիրառում այլ երկրների նկատմամբ, սակայն վերջիններս կարող են շրջանցել այդ ճնշումը, առևտուրն իրականացնելով ազգային արժույթներով: