Աշխարհը դեմ է Ճապոնիայում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը
Ամբողջ աշխարհում իրականացված Վերջին հարցման արդյունքները վկայում են, որ հարցվածների մեծամասնությունը դեմ է Ճապոնիայում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ բացելուն։
Անցած շաբաթ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարեց, որ իր կառավարությունը քննարկում է երկրում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ բացելու հարցը: Հայտարարությունից հետո CGTN ցանցի անցկացրած հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հարցվածների ճնշող մեծամասնությունն ամբողջ աշխարհում դեմ է գրասենյակի բացմանը:
Շատերի կարծիքով՝ դա վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
Ընթացիկ ամսվա սկզբին ԱՄՆ-ում Ճապոնիայի դեսպանը հայտարարել էր, որ տարածաշրջանում խորհրդակցությունները հեշտացնելու համար, ՆԱՏՕ-ն ծրագրում է Տոկիոյում հիմնել Ասիայում իր առաջին գրասենյակը: Պեկինը խստորեն զգուշացրել է նման որոշումների հետևանքների կապակցությամբ:
Արձագանքելով Տոկիոյի այս որոշմանը, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական դաշինք կնքելով, Ճապոնիան սպառնում է Արևելյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: