ՄԱԿ_ը դատապարտել է Ռուսաստանի դեմ ԱԹՍ-ով իրականացված հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i200508-ՄԱԿ_ը_դատապարտել_է_Ռուսաստանի_դեմ_ԱԹՍ_ով_իրականացված_հարձակումը
Դատապարտելով Ռուսաստանի դեմ ԱԹՍ-ով իրականացված հարձակումը, ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկացած վայրում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում դատապարտելի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 03:52 Asia/Tehran
  • ՄԱԿ_ը դատապարտել է Ռուսաստանի դեմ ԱԹՍ-ով իրականացված հարձակումը

Դատապարտելով Ռուսաստանի դեմ ԱԹՍ-ով իրականացված հարձակումը, ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկացած վայրում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում դատապարտելի է:

Երկուշաբթի օրն ուկրաինական բանակը մի քանի ԱԹՍ-ներով  հարձակում է իրականացրել  Մոսկվայի դեմ։ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով զոհեր չկան, սակայն կան վիրավորներ և վանսված շենքեր:   
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  դատապարտելով հարձակումը, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է. «Մոսկվայում տեղի ունեցած վերջին հարձակումները և այն համատարած հարձակումները, որոնք մենք շարունակում ենք տեսնել ուկրաինական քաղաքներում, համեմատելի չեն»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է. «Կիևն ընտրել է Ռուսաստանի քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհը՝ հարձակվելով քաղաքացիական օբյեկտների վրա, ինչը ահաբեկչական գործունեության ակնհայտ վկայություն է»։