ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ Բայդենն ընկել է
Հինգշաբթի օրը, Կոլորադոյում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորելուց հետո, ԱՄՆ 80-ամյա նախագահ Ջո Բայդենը կորցրել է հավասարակշռությունը և ընկել բեմի վրա։
Բայդենի ընկնելը զարմացրել է ներկաներին, քանի որ դրանից առաջ նա իր ելույթում հստակ խոսել և շնորհավորել էր զինվորներին: Սպիտակ տունը չի մեկնաբանել միջադեպը և չի անդրադաչձել Բայդենի առողջական վիճակին: Սակայն միջադեպից րոպեներ անց մի լրագրող ասել է. «Թվում է, թե Բայդենը լավ է»։Բայդենի հետ նման չորս դեպք է տեղի ունեցել նաև նախկինում: Օրինակ մի անգամ նա սայթաքել է օդանավի աստիճանների վրա, հաջորդ անգամ հեծանիվ վարելիս: 80-ամյա Բայդենը ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Եթե նա կրկին ընտրվի որպես նախագահ, իր պաշտոնավարման ավարտին կլինի 86 տարեկան: