Բայդեն. Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին, խոստանում եմ
https://parstoday.ir/hy/news/world-i200638-Բայդեն._Շվեդիան_շուտով_կմիանա_ՆԱՏՕ_ին_խոստանում_եմ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ վերջին զրույցից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի տեղական ժամանակով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի մեջ հայտարարեց, որ Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2023 06:48 Asia/Tehran
  • Բայդեն. Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին, խոստանում եմ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ վերջին զրույցից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի տեղական ժամանակով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի մեջ հայտարարեց, որ Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին։

Իր ելույթում Բայդենը հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը և շուտով Շվեդիայինը կնպաստի ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: ԱՄՆ նախագահն ընդգծել է. «Դա տեղի կունենա (Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին), ես ձեզ խոստանում եմ»: Նա նաև, ասաց որ Ամերիկան ​​հետ չի նահածի Չինաստանի ստեղծած  մարտահրավերից։ 

Բայդենը ընդգծել է. «Միացյալ Նահանգները չի փնտրում Չինաստանի հետ հակամարտություն կամ առճակատում: Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է կարողանան հնարավորինս համագործակցել՝ լուծելու որոշ գլոբալ մարտահրավերներ, ինչպիսին է կլիմայի հարցը»: 

ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ նահանգները պաշտպանելու է իր և իր գործընկերների շահերը. «Բայց մենք պատրաստ ենք լուրջ մրցակցության»։