ԱՄՆ անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i200718-ԱՄՆ_անվիճելի_գերակայության_դարաշրջանն_ավարտվել_է_ՌԴ_ԱԳՆ
ԱՄՆ-ի անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է, և հետդարձ չկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2023 12:56 Asia/Tehran
  • ԱՄՆ անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է, և հետդարձ չկա։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում՝ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունների հետ․

«Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ամերիկյան անվիճելի գերակայության դարաշրջանն ավարտվել է, և որ դրան վերադարձ չկա: Այժմ խնդիրն է ճանաչել նոր իրողությունները և սկսել ավելի արդար, հավասարակշռված և սթրեսակայուն միջազգային համակարգի հիմքերը՝ հիմնված իսկական հավասարության, ներառականության և, ամենակարևորը, անվտանգության անբաժանելիության վրա, ինչպես նաև հաշվի առնելով բոլոր պետությունների շահերն ու մտահոգությունները՝ առանց բացառության»,- նշել է Զախարովան։

tert.am