Բաքուն Իտալիայից գնում է Spartan C-27G ինքնաթիռ
https://parstoday.ir/hy/news/world-i201148-Բաքուն_Իտալիայից_գնում_է_spartan_c_27g_ինքնաթիռ
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը C-27J Spartan տրանսպորտային ինքնաթիռի գնման պայմանագիր է կնքել իտալականմի Leonardo ընկերության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2023 07:36 Asia/Tehran
  • Բաքուն Իտալիայից գնում է  Spartan C-27G  ինքնաթիռ

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը C-27J Spartan տրանսպորտային ինքնաթիռի գնման պայմանագիր է կնքել իտալականմի Leonardo ընկերության հետ։

Հղում անելով Leonardo ընկերության կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը կայցելի Իտալիա, որտեղ երկու երկրների պաշտպանության նախարարների ներկայացուցիչները կստորագրեն պայմանագիրը:

Ադրբեջան-Իտալիա համագործակցությունը, որը նախկինում առընչվում էր էներգետիկ ոլորտի հետ, ընդլայնվում է, ներառելով նաև պաշտպանության ոլորտի արտադրանքը:

Իտալական Leonardo ընկերությունից Spartan C-27G մարտավարական տրանսպորտային ինքնաթիռ գնելու ծրագիրը վերջնական տեսքի է բերվել Իտալիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: