Ալիևի հատուկ ներկայացուցիչը հայտնել է Աղդամ ադրբեջանցիների տեղափոխման ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i201174-Ալիևի_հատուկ_ներկայացուցիչը_հայտնել_է_Աղդամ_ադրբեջանցիների_տեղափոխման_ժամկետը
«Բնակիչների վերադարձը» (չակերտները Tert.am-ի) Աղդամ (Ակնա) կսկսվի հաջորդ տարեվերջին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2023 14:11 Asia/Tehran
  • Ալիևի հատուկ ներկայացուցիչը հայտնել է Աղդամ   ադրբեջանցիների տեղափոխման ժամկետը

«Բնակիչների վերադարձը» (չակերտները Tert.am-ի) Աղդամ (Ակնա) կսկսվի հաջորդ տարեվերջին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

«Աղդամ քաղաքում այս գործընթացն ընթանում է արագ տեմպերով։ Այստեղ մեծ տարածք կա, մեծ ծավալով ենթակառուցվածքների շինարարություն է իրականացվում, և այդ պատճառով ակնկալվում է, որ վերաբնակեցումը կսկսվի հաջորդ տարվա վերջին»,- ասել է Հուսեյնովը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս Ֆիզուլիում կառուցվում է վեց միկրոշրջան։ «38 շենքերում օպերատիվ կերպով իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ։ Մինչև տարեվերջ այս բնակելի տարածքում նախատեսվում է վերաբնակեցնել 800 ընտանիք։ Այս գործընթացը նախատեսված է երկու փուլով։ Ակնկալվում է, որ առաջին փուլում, որը կավարտվի մինչև սեպտեմբեր, կվերաբնակեցվի 260 ընտանիք»,- ասել է Հուսեյնովը։

tert.am