12 միլիոն ամերիկացիներ աջակցում են Թրամփի՝ բռնությամբ իշխանության վերադարձին
Բրիտանական պարբերականը գրել է, որ մոտ 12 միլիոն մեծահասակ ամերիկացի կամ ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 4,4 տոկոսը կարծում է, որ բռնությունը արդարացված գործողություն է Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելու համար։
2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կոնգրեսի շենքի վրա՝ նպատակ ունենալով կանխել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որի ընթացքում առնվազն 6 մարդ սպանվեց ամերիկյան ոստիկանական ուժերի հետ բախման ժամանակ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին:
«Չիկագոյի համալսարանի Անվտանգության և սպառնալիքների հետազոտությունների կենտրոնը (CPOST) հարցումներ է անցկացրել մեծահասակ ամերիկացիների շրջանում քաղաքական բռնության և ժողովրդավարության ռիսկերի և ժողովրդավարության նկատմամբ մոտեցումների վերաբերյալ»,այս մասին կիրակի օրը հաղորդել է The Guardian-ը:
Կապիտոլիումի վրա հունվարի 6-ի հարձակումից երկուսուկես տարի անց մոտ 12 միլիոն ամերիկացիներ կամ երկրի բնակչության 4,4 տոկոսը կարծում է, որ բռնությունն արդարացված է Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելու համար:
Չնայած անկարգություններից հետո նման համոզմունքներ ունեցող մեծահասակների թիվը նվազել է, սակայն Չիկագոյի համալսարանի վերջերս անցկացրած սոցահրացման տվյալները վկայում են Միացյալ Նահանգներում քաղաքական բռնության և դավադրության տեսություններին աջակցության վտանգավոր ցուցանիշների մասին:
Արդյունքները մտահոգիչ են, քանի որ մոտենում են 2024 թվականի ընտրությունները, և որոշ ԱՄՆ օրենսդիրներ նախազգուշացրել են ԱՄՆ-ի ժողովրդավարության վրա հերթական բռնի հարձակման մասին: