Սլովակիայի նախկին վարչապետն ասել է, որ «ամբողջ Եվրոպայում պահեստները դատարկվել են»
https://parstoday.ir/hy/news/world-i201234-Սլովակիայի_նախկին_վարչապետն_ասել_է_որ_ամբողջ_Եվրոպայում_պահեստները_դատարկվել_են
Ամբողջ Եվրոպայում սպառազինությունների պահեստները դատարկ են, և դրանց համալրման համար կպահանջվի հինգից տասը տարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2023 15:20 Asia/Tehran
  •  Սլովակիայի նախկին վարչապետն ասել է, որ «ամբողջ Եվրոպայում պահեստները դատարկվել են»

Ամբողջ Եվրոպայում սպառազինությունների պահեստները դատարկ են, և դրանց համալրման համար կպահանջվի հինգից տասը տարի:

Նման կարծիք է հայտնել Սլովակիայի նախկին վարչապետ և «Ձայն` Սոցիալ դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Պետեր Պելեգրինին, հայտնում է Pravda-ն։

«Ամբողջ Եվրոպայում պահեստները դատարկվել են, բոլոր բանակները լրացնելու են պաշարները։ Սա 5-10 տարվա աշխատանք է»,- ասել է քաղաքական գործիչը։

Սլովակիան, նրա խոսքով, ռեսուրսների սղության պատճառով այլևս չի կարողանա զգալի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Սլովակիան, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո, սկսել է զենք մատակարարել Կիևին։ 2022 թվականին երկիրն Ուկրաինա է ուղարկել 168 միլիոն եվրոյի զենք։ Եվրամիությունը Ուկրաինային մատակարարել է 13 միլիարդ եվրոյի սպառազինություն և ուսուցում է անցկացրել ավելի քան 16 հազար ուկրաինացի զինծառայողի համար, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

tert.am