Մակրոնը Եվրոպայից պահանջել է՝ խուսափել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունից
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական երկրներին կոչ է արել ավելի մեծ անկախության ձգտել իրենց օդային տարածքը պաշտպանելու հարցում և խուսափել ԱՄՆ-ի վրա չափազանց մեծ հույս դնելուց: Փարիզում կայացած կոնֆերանսի փակման ելույթում, որին ներկա են եղել 20 եվրոպական երկրների պաշտպանության նախարարներ և այլ ներկայացուցիչներ, Մակրոնն իր կարծիքն է հայտնել եվրոպացիների կողմից եվրոպայի օդային տարածքի պաշտպանության գաղափարի մասին։
Այս համաժողովին մասնակցել են Գերմանիան, Բրիտանիան և Շվեդիան, ինչպես նաև Ուկրաինայի հարևանները, ինչպիսիք են Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան և Ռումինիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչներ: Մակրոնը եվրոպական պաշտպանական սարքավորումներ արտադրողներին կոչ է արել ստեղծել անկախ ռազմական համակարգեր և արտադրել դրանք այս մայրցամաքում:
ԱՄՆ-ից ռազմական կախվածությունից խուսափելու վերաբերյալ Եվրոպային ուղղված Մակրոնի կոչը համահունչ է Եվրոպայի ռազմավարական անկախությունը պահպանելու և Եվրոպայի դերը համաշխարհային ասպարեզում որպես Ամերիկայից և Չինաստանից անկախ դերակատար հանդես գալու ընդհանուր գաղափարին։ 2023 թվականի ապրիլին Չինաստան այցելելուց հետո Մակրոնը Եվրոպային կոչ արեց ռազմավարական առումով անկախանալ Ամերիկայից և ասաց. «Եվրոպայի կախվածությունը Ամերիկայից զենքի և էներգիայի հարցում մեծացել է, և այժմ Եվրոպան պետք է կենտրոնանա իր պաշտպանական արդյունաբերության ամրապնդման վրա»։
Վերջին տարիներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ընդգծել է անկախ եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտությունը։ Մակրոնն ասել է. «Մեզ անհրաժեշտ է, որ «Եվրոպա կառուցելու» ռազմավարությունը համահունչ լինի համաշխարհային զարգացումներին և պատասխան լինի ամերիկյան քաղաքականությանը»։ Մակրոնի առաջարկած «Եվրոպա կառուցելու» տնտեսական ռազմավարությունը իրականում ամերիկյան տնտեսական քաղաքականությանը հակազդելու նախաձեռնություն է, որը ձգտում է պաշտպանել իր ներքին ապրանքները Եվրոպայից ներմուծվող ապրանքներից։