Պենտագոնը հաստատել է Ուկրաինա կասետային ռումբերի առաքման մասին լուրերը
Հուլիս 14, 2023 07:35 Asia/Tehran
Պենտագոնը հաստատել է Ուկրաինա կասետային ռումբերի առաքման մասին լուրերը:
The Washington post-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբի գործողությունների պատասխանատու, գեներալ Դուգլաս Սիմսը հինգշաբթի օրը լրագրողներին ասել է. «Այս փուլում կասետային ռումբեր են առաքվել Ուկրաինա»։ Նա չի մանրամասնել, թե արդյոք Կիևն օգտվե՞լ է այդ ռումբերից:
Հինգշաբթի օրը ուկրաինական բանակի զինվորականներից մեկը CNN-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ի ուղարկած կասետային ռումբերը տրամադրվել են բանակին։
Ուկրաինայի բանակի գեներալներցի մեկը նույնպես հաստատել է, որ Կիևը ստացել է կասետային ռումբերը։ Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ դժվար որոշում է կայացրել՝ կասետային ռումբեր ուղարկել Ուկրաինա։
Պիտակ