Հուլիս 20, 2023 16:54 Asia/Tehran
  • Շվեդիայում Իրաքի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Արձագանքելով Բաղդադում Սեյեդ Մողթադա Սադրի շարժման համակիրների կողմից Շվեդիայի դեսպատան հրկիզմանը, այդ երկրի դեսպանատուն է կանչվել Ստոկհոլմում Իրաքի հավատարմատարը:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադում Սեյեդ Մողթադա Սադրի  շարժման համակիրների կողմից այդ երկրի դեսպանատան հրկիզումից ժամեր անց, Շվեդիայի ԱԳ նախարարությունը  Ստոկհոլմում Իրաքի հավատարմատարին կանչել է նախարարություն, և նրան է փոխանցել  իր  բողոքը, նաև հայտարարել է,որ Բաղդադում Շվեդիայի դեսպանությունը  դադարեցնում է աշխատանքը՝ մինչեւ հետագա ծանուցում։ 

Դա այն դեպքում, երբ իրաքյան լրատվամիջոցների հայտարարության համաձայն, Իրաքում Շվեդիայի դեսպանատան հրկիզման դրդապատճառը նախօրեին շվեդական ոստիկանության կողմից   Ստոկհոլմում  Իրաքի դեսպանատան հարևանությամբ ակցիա անցկացնելու համար տրված թույլտվությունն էր։

Շվեդիայի ոստիկանությունը երեկ՝ չորեքշաբթի, հայտնել է, որ թույլտվություն  է տվել Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացնելու  և Սուրբ Ղուրանը պղծելու համար։

Ավելի վաղ չորեքշաբթի երեկոյան (հունիսի 28-ին) Ստոկհոլմում 37-ամյա շվեդ Սելվան Մոմիկան Ղուրբան տոնի առաջին օրը, պատռեց Սուրբ Ղուրանը և  այն այրեց քաղաքի կենտրոնական մզկիթում:

Վերջին տարիներին որոշ եվրոպական , հատկապես սկանդինավյան երկրներ, եղել են մուսուլմանական սրբությունների ոտնահարման ու պղծման ասպարեզը: Շվեդիայի ոստիկանության աջակցության ներքո աջ ծայրահեղականները  հրկիզել են Սուրբ Ղուրանը, և իսկ  մուսուլմանների  բողոքի ակցիաները ճնշվել են։

Պիտակ